Բիզնեսում, և ոչ միայն, այսօր կան մի շարք հարցեր, որոնց հաջողությունը կախված է գաղտնիության պահպանումից և ինֆորմացիայի ժամանակից շուտ չբացահայտումից։ Ցավոք, ոչ բոլորին է ծանոթ «առողջ մրցակցություն» հասկացությունը, ինչն իր հերթին հիմք է դառնում մրծակիցների կողմից պայքարի ոչ ազնիվ մեթոդների կիրառման համար, ներառյալ աշխատանքային գրասենյակների և այլ տարածքների գաղտնալսումը։ Որպեսզի կարևոր ինֆորմացիայի արտահոսքի հետ կապված խնդիրները չանդրադառնան Ձեզ եւ Ձեր ձեռնարկությանը, մեր ընկերությունը առաջարկում է այնպիսի ծառայություն, ինչպիսին է գաղտնալսման ստուգումը: Համալիր պրոֆեսիոնալ սարքավորումների շնորհիվ մենք հեշտությամբ կարող ենք գտնել բոլոր տեսակի սարքեր, որոնցով հնարավոր է գաղտնալսել: Մենք մեկնում ենք ՀՀ ցանկացած մարզ։
Որքա՞ն արժե գրասենյակային տարածքներ, խորհրդակցությունների սենյակների գաղտնալսման ստուգումը:
Գաղտնալսման ստուգումը որոշակի գնով հատուկ գործողություն չէ, քանի որ դրա չափը որոշվում է օգտագործվող մեթոդների քանակով, օբյեկտի բարդությամբ և չափերով, ինչպես նաև օգտագործվող հատուկ սարքավորումների տեսակներով: Գինը կախված է նաև ստուգվող օբյեկտների մակերեսից։ Ծառայության առանձնահատկությունն այնպիսին է, որ որքան մեծ է տարածքի մակերեսը, այնքան ցածր է արժեքը:
Երկարաժամկետ պայմանագիր (առնվազն մեկ տարի ժամկետով) կնքելիս հաճախորդի համար կիրառվում է ավելի գրավիչ գնային քաղաքականություն.
Տարածքի մեկանգամյա ստուգման արժեքը հաշվարկվում է դրամով (ներառյալ բոլոր հարկերը) մեկ քառակուսի մետրի համար՝ ըստ աղյուսակի.
Տարածքի մակերեսը (կառ.մ.) | Գինը կառ.մ. համար (դրամ) |
մինչև 30 | 200,000 /ստուգման նվազագույն արժեք/ |
30- 100 | 7,000 |
100 և ավելի | 6,000 |