ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Զգոն եղեք գաղտնալսումների հետազոտման և ստուգման ծառայության համար ընկերություն ընտրելիս։ Շուկայում հայտնվել են մեծ թվով անբարեխիղճ անձինք, ովքեր առաջարկում են այս ծառայությունը՝ առանց հատուկ որակավորման և մասնագիտական սարքավորումների։
Տարածքի կամ մեքենայի ստուգումը չի կարող կատարվել 20-30 րոպեում։
Կան մի քանի պատճառ, թե ինչու այս տեսակի աշխատանքի գինը չի կարող լինել 40,000-50,000 դրամ.
— թանկարժեք սարքավորումների օգտագործում (40,000 $ և ավելի);
— մասնագիտական սարքավորումների թարմացում՝ կապված ինֆորմացիայի արտահոսքը ապահովվող ավելի կատարելագործված սարքերի առաջացման հետ.
— որակյալ մասնագետների ծավալուն աշխատանք.
— հարկերի վճարում.
Ի՞նչ է գաղտնալսման ստուգումը և ինչու է այն անհրաժեշտ:
Ներկայումս մեծ հետաքրքրություն է նկատվում մեքենաների գաղտնալսման, թաքնված կոորդինատների հետագծման սարքերի (GPS trackers), թաքնված խոսափողների, հաղորդիչների և գաղտնալսման այլ հնարավոր տեսակների համար ծառայության նկատմամբ։ Որպես կանոն, գաղտնալսման սարքերի որոնման համար շատ ժամանակ է ծախսվում՝ կախված իրավիճակից, մեքենայի մոդելից և հաճախորդի պահանջներից: Մեզ համար հաճախորդի հարմարավետությունը կարևոր է, ուստի գաղտնալսման հայտնաբերման ընթացակարգը կիրականացվի Ձեզ հարմար ռեժիմով, բայց բոլոր տեխնիկական պահանջների պահպանմամբ։
Վստահե՛ք Ձեր անվտանգությունը մասնագետներին:
Որքա՞ն արժե մեքենայի գաղտնալսման ստուգումը:
Ավտոմեքենայի գաղտնալսման ստուգման գինը 150,000 դրամ է ՝ անկախ ավտոմեքենայի մակնիշից: