Գաղտնալսման սարքերը թաքցնում են դժվար հասանելի վայրերում, որոնց թվում են հատակի և առաստաղի ցոկոլը, վարագույրները և քիվերը, օդափոխության անցքերը, խողովակները, մարտկոցները: Հաճախ գաղտնալսման սարքերը տեղադրված են լինում էլեկտրական սարքերի և կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և հեռուստացույցերի մեջ: Ինֆորմացիայի արտահոսքի պոտենցիալ աղբյուրներն են նաև Էլեկտրական սնուցման վայրերը, անջատիչները, վարդակները, ադապտերները, ինչպես նաև լուսավորման սարքերը։ Հաճախ գաղտնալսման սարքերը թաքցնում են կահույքի մեջ և դրա համար պետք է մանրակրկիտ ստուգել՝ բազմոցները, բազկատոռները սեղանները և աթոռները: Եթե այդ վայրերում ոչինչ չի գտնվել, գաղտնալսման սարքը կարող է թաքնված լինել ինտերիերի իրերից ցանկացածի մեջ:
Որքա՞ն արժե շենքերի, բնակարանների, սենյակների գաղտնալսման ստուգումը:
Տարածքի մեկանգամյա ստուգման արժեքը հաշվարկվում է ՀՀ դրամով (ներառյալ բոլոր հարկերը) մեկ քառակուսի մետրի համար՝ ըստ աղյուսակի.
Տարածքի մակերեսը (կառ.մ.) | Գինը կառ.մ. համար (ՀՀ դրամ) |
մինչև 30 | 200,000 /ստուգման նվազագույն արժեք/ |
30- 100 | 7,000 |
100 և ավելի | 6,000 |