Գրասենյակային տարածքների, խորհրդակցական սենյակների գաղտնալսման ստուգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Զգոն եղեք գաղտնալսումների հետազոտման և ստուգման ծառայության համար ընկերություն ընտրելիս։  Կան անբարեխիղճ անձինք, ովքեր առաջարկում են այս ծառայությունը՝ առանց հատուկ որակավորման և մասնագիտական ​​սարքավորումների։
Տարածքի կամ մեքենայի ստուգումը չի կարող կատարվել 20-30 րոպեում։
Կան մի քանի պատճառ, թե ինչու այս տեսակի աշխատանքի գինը չի կարող լինել 40.000-50.000 դրամ.
թանկարժեք սարքավորումների օգտագործում (30000 ԱՄՆ դոլար և ավելի);
մասնագիտական ​​սարքավորումների թարմացում՝ կապված ինֆորմացիայի արտահոսքը ապահովվող ավելի կատարելագործված սարքերի առաջացման հետ.
որակյալ մասնագետների ծավալուն աշխատանք.
հարկերի վճարում.

 

 

Ի՞նչ է գաղտնալսման ստուգումը և ինչու է այն անհրաժեշտ:

Բիզնեսում, և ոչ միայն, այսօր կան մի շարք հարցեր, որոնց հաջողությունը կախված է գաղտնիության պահպանումից և ինֆորմացիայի ժամանակից շուտ չբացահայտումից։ Ցավոք, ոչ բոլորին է ծանոթ «առողջ մրցակցություն» հասկացությունը, ինչն իր հերթին հիմք է դառնում մրծակիցների կողմից պայքարի ոչ ազնիվ մեթոդների կիրառման համար, ներառյալ աշխատանքային գրասենյակների և այլ տարածքների գաղտնալսումը։ Որպեսզի կարևոր ինֆորմացիայի արտահոսքի հետ կապված խնդիրները չանդրադառնան Ձեզ եւ Ձեր ձեռնարկությանը, մեր ընկերությունը առաջարկում է այնպիսի ծառայություն, ինչպիսին է գաղտնալսման ստուգումը: Համալիր պրոֆեսիոնալ սարքավորումների շնորհիվ մենք հեշտությամբ կարող ենք գտնել բոլոր տեսակի սարքեր, որոնցով հնարավոր է գաղտնալսել: Մենք մեկնում ենք ՀՀ ցանկացած մարզ։

Որքա՞ն արժե գրասենյակային տարածքներ, խորհրդակցությունների սենյակների գաղտնալսման ստուգումը:

Գաղտնալսման ստուգումը որոշակի գնով հատուկ գործողություն չէ, քանի որ դրա չափը որոշվում է օգտագործվող մեթոդների քանակով, օբյեկտի բարդությամբ և չափերով, ինչպես նաև օգտագործվող հատուկ սարքավորումների տեսակներով: Գինը կախված է նաև ստուգվող օբյեկտների մակերեսից։ Ծառայության առանձնահատկությունն այնպիսին է, որ որքան մեծ է տարածքի մակերեսը, այնքան ցածր է արժեքը:                                                                                                                                                                       

Երկարաժամկետ պայմանագիր (առնվազն մեկ տարի ժամկետով) կնքելիս հաճախորդի համար կիրառվում է ավելի գրավիչ գնային քաղաքականություն.

Տարածքի մեկանգամյա ստուգման արժեքը հաշվարկվում է դրամով (ներառյալ բոլոր հարկերը) մեկ քառակուսի մետրի համար՝ ըստ աղյուսակի.

Տարածքի մակերեսը (կառ.մ.) Գինը կառ.մ. համար  (դրամ)
0 — 30 6,000
30.1 — 50 5,500
50.1-100 5,000
100.1 և ավելի   Ըստ պայմանավորվածության