Բնակարանի կամ առանձնատան մասնագիտական ստուգում՝ թաքնված սարքերի հայտնաբերման նպատակով
Ձեր տունը անձնական տարածք է, որտեղ անվտանգության և գաղտնիության ապահովումը հատկապես կարևոր է։
Եթե ունեք կասկածներ, ցանկանում եք ստուգել նոր գնված բնակարանը, վարձակալած տունը կամ պարզապես համոզվել, որ տարածքում չկան անցանկալի թաքնված սարքեր, մեր մասնագետները կարող են իրականացնել օբյեկտի մասնագիտական տեխնիկական հետազոտություն։
Կախված օբյեկտի առանձնահատկություններից և առաջադրված խնդրից՝ ստուգումը կարող է ներառել հետևյալ սարքերի որոնումը․
- գաղտնի լսման սարքեր;
- փոքր չափերի միկրոֆոններ;
- ազդանշան փոխանցող սարքեր;
- GSM սարքեր;
- թաքնված տեսախցիկներ;
- ձայնագրող սարքեր;
- այլ կասկածելի էլեկտրոնային սարքեր։
Ինչպե՞ս է իրականացվում ստուգումը
Մասնագիտական հետազոտությունը չի սահմանափակվում միայն պարզ RF սկանավորմամբ։
Կախված օբյեկտից և առաջադրված խնդրից՝ մասնագետները կարող են կիրառել տարբեր մեթոդների համալիր՝
- տարածքի տեսողական և ֆիզիկական զննում;
- ռադիոհաճախականային վերլուծություն;
- ակտիվ ազդանշան փոխանցող սարքերի որոնում;
- պասիվ ռեժիմում աշխատող հնարավոր սարքերի հայտնաբերում;
- թաքնված տեսախցիկների որոնում;
- մասնագիտացված սարքավորումների կիրառմամբ հետազոտություն;
- ստացված արդյունքների վերլուծություն։
Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր առանձնահատկությունները, ուստի հետազոտության ծրագիրը որոշվում է անհատապես։
Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում կատարել ստուգում
Բնակարանի կամ առանձնատան տեխնիկական ստուգումը կարող է արդիական լինել՝
- նոր բնակարան կամ տուն ձեռք բերելուց հետո;
- վարձակալած բնակարան կամ տուն տեղափոխվելուց առաջ;
- վերանորոգումից կամ երրորդ անձանց կողմից կատարված աշխատանքներից հետո;
- եթե տարածքում նախկինում բնակվել են այլ անձինք;
- կարևոր անձնական կամ գործնական հանդիպումներից առաջ;
- եթե կան հիմնավոր կասկածներ տարածքի գաղտնիության վերաբերյալ։
Որքա՞ն արժե բնակարանի կամ առանձնատան ստուգումը
Մասնագիտական TSCM հետազոտության արժեքը սկսվում է 200 000 ՀՀ դրամից
Վերջնական արժեքը որոշվում է անհատապես և կախված է՝
- օբյեկտի մակերեսից;
- տարածքի տեսակից;
- սենյակների և ստուգվող գոտիների քանակից;
- տարածքի կառուցվածքային առանձնահատկություններից;
- անհրաժեշտ աշխատանքների ծավալից;
- կիրառվող մեթոդներից և սարքավորումներից;
- օբյեկտի գտնվելու վայրից։
Մասնագիտական ստուգումը համալիր տեխնիկական հետազոտություն է և չի սահմանափակվում տարածքի արագ սկանավորմամբ մեկ սարքի միջոցով։
Ճշգրիտ արժեքը հաշվարկելու համար բավական է մեր մասնագետին տեղեկացնել՝
- օբյեկտի տեսակը;
- մոտավոր մակերեսը;
- գտնվելու վայրը;
- ինչ խնդիր կամ հարցեք ցանկանում ստուգել։