Ժամանակակից բիզնեսում և մասնավոր կյանքում տեղեկատվության գաղտնիության ապահովումը մեծ նշանակություն ունի։ Կարևոր բանակցությունները, բիզնես ծրագրերը, ֆինանսական հարցերը, անձնական տվյալները և այլ զգայուն տեղեկատվությունը կարող են հետաքրքրություն ներկայացնել երրորդ անձանց համար։
Թաքնված տեխնիկական սարքերի հայտնաբերման նպատակով տարածքների ստուգումը տեղեկատվության տեխնիկական պաշտպանության միջոցառումների կարևոր բաղադրիչներից մեկն է։
Նման հետազոտությունը կարող է անհրաժեշտ լինել գրասենյակներում, ղեկավարների աշխատասենյակներում, բանակցությունների սրահներում, կոնֆերանս դահլիճներում, բնակարաններում և այլ օբյեկտներում, որտեղ կարևոր է ապահովել տեղեկատվության գաղտնիությունը։
Մեր ընկերությունը իրականացնում է օբյեկտների մասնագիտական տեխնիկական հետազոտություն՝ կիրառելով մասնագիտացված սարքավորումներ և տարբեր որոնման մեթոդներ։
Կախված օբյեկտի առանձնահատկությունից և առաջադրված խնդրից՝ հետազոտությունը կարող է ներառել՝
Մեր նպատակն է իրականացնել օբյեկտի համալիր տեխնիկական հետազոտություն և հայտնաբերել հնարավոր թաքնված տեխնիկական միջոցները, որոնք կարող են վտանգ ներկայացնել տեղեկատվության գաղտնիության համար։
Մենք ապահովում ենք լիարժեք գաղտնիություն և ծառայություններ ենք մատուցում Երևանում և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Այն սարքի հայտնաբերումը, որը տվյալ պահին ակտիվորեն ռադիոազդանշան է փոխանցում, տեխնիկական ստուգման միայն мեկ մասն է։
Ժամանակակից սարքերը կարող են լինել շատ փոքր չափերի, քողարկված լինել ինտերիերի սովորական առարկաների մեջ, աշխատել ընդհատումներով կամ ստուգման պահին գտնվել այնպիսի ռեժիմում, երբ ռադիոազդանշան չեն փոխանցում։
Հետևաբար պրոֆեսիոնալ TSCM (համալիր տեխնիկական հետազոտություն) ստուգումը չի սահմանափակվում միայն RF սկանավորմամբ (ռադիոհաճախականությունների սկանավորում)։
Կախված օբյեկտից և առաջադրված խնդրից՝ մասնագետը կարող է իրականացնել համալիր հետազոտություն՝ կիրառելով տարբեր մեթոդներ և մասնագիտացված սարքավորումներ․
Հենց համալիր մոտեցումն է պահանջում ավելի շատ ժամանակ, մասնագիտացված սարքավորումներ և համապատասխան մասնագիտական պատրաստվածություն։
Այդ պատճառով TSCM հետազոտության արժեքը տարբերվում է սովորական արագ RF սկանավորման արժեքից։
Մեր նպատակն է ոչ թե պարզապես սկանավորել տարածքը, այլ իրականացնել հնարավորինս մանրակրկիտ տեխնիկական հետազոտություն՝ հաշվի առնելով տվյալ օբյեկտի առանձնահատկությունները։
Կասկածելի սարքի հայտնաբերման դեպքում մասնագետը փաստաթղթավորում է զննության արդյունքները, հաճախորդին տեղեկացնում է հայտնաբերված հանգամանքների մասին և ներկայացնում հնարավոր հետագա գործողությունները։
Վերջնական արժեքը որոշվում է անհատապես՝ օբյեկտի նախնական գնահատումից հետո և կախված է՝
Մասնագիտական ստուգումը համալիր տեխնիկական հետազոտություն է և չի սահմանափակվում տարածքի արագ սկանավորմամբ մեկ սարքի միջոցով։
Յուրաքանչյուր օբյեկտի համար անհատապես որոշվում են անհրաժեշտ աշխատանքների ծավալն ու հետազոտության մեթոդները։
Այն ընկերությունների համար, որոնք պարբերաբար տեխնիկական ստուգման կարիք ունեն՝ գրասենյակների, բանակցությունների սրահների կամ այլ օբյեկտների համար, հնարավոր են համագործակցության հատուկ պայմաններ։
Մեկ տարուց ոչ պակաս ժամկետով երկարաժամկետ պայմանագիր կնքելու դեպքում արժեքն ու համագործակցության պայմանները որոշվում են անհատապես՝ հաշվի առնելով աշխատանքների ծավալն ու պարբերականությունը։
Տեղեկացրեք մեզ՝